Slayer խումբն անտուն կատվի ձագ է փրկել, հայտնում է Metro-ն: Դա եղել է Ինդիանապոլիսի Old National Centre արենայում խմբի համերգից առաջ:
Slayer-ի ներկայացուցիչ Քերի Քինգը հյուրախաղերի թիմի մի քանի անդամների հետ գնացել է իր սիրելի St. Elmo’s Steak House ռեստորան: Ընթրիքից հետո տուր-մենեջերի օգնական Ջեսս Կորտեզեն անտուն տղամարդու է տեսել, որը կատվի ձագ է վաճառել 1 դոլարով: Քանի որ կենդանին մրսել է, Կորտեզեն նրան տարել է ավտոբուսում գիշերելու: Կատվին անվանել են Ջիփսի («Թափառական», «Գնչու»):
Երբ Կորտեզեն Ջիփսիին տարել է Slayer-ի համերգին, պարզվել է՝ պրոդյուսերներից մեկը ճանաչել է մեկին, որը երազել է կատու ունենալ: «Ուստի այդ փոքրիկ տղան հիմա տուն ունի»,- ավելացրել է խմբի ներկայացուցիչը:










































