Մեքսիկական Գերերո նահանգի ժամանակավոր նահանգապետ Ռոխելիո Օրտեգան կիրակի հայտարարել է եռօրյա սուգ՝ ավելի քան 2 ամիս առաջ Իգուալա քաղաքում առևանգված 43 ուսանողներից մեկի աճյունի հայտնաբերման կապակցությամբ:
Twitter-ի իր միկրոբլոգում Օրտեգան գրել է, որ Մեքսիկայի ազգային դրոշները Գերերոյի քաղաքներում խոնարհված կլինեն 3 օր:
«Ցանկանում եմ հայտարարել, որ սկսած այս պահից՝ 3 օր նահանգի ամբողջ քաղաքում հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ Ալեքսանդր Մորե Վենանսիոյի»,- հայտարարել է նահանգապետը մամլո ասուլիսին:
ՄիաժամանակՄեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն իր ցավակցությունն է հայտնել զոհված ուսանողի հարազատներին:









































