Հայտնի ամերիկացի բեյսբոլիստ Ջո դի Մաջիոյի՝ Մերիլին Մոնրոյին ուղղված նամակները Բևերլի Հիլզի աճուրդում վաճառվել են 78,125 հազար դոլարով, հաղորդում է Associated Press-ը:
Ջո դի Մաջիոն եղել է ամերիկյան դերասանուհու երկրորդ ամուսինը: Ենթադրվում է, որ նամակները գրվել են այն բանից հետո, երբ Մոնրոն հայտարարել էր ամուսնալուծության մասին: Գնորդի անունը չի բացահայտվում:
Աճուրդի ժամանակ վաճառվել է նաև հենց Մոնրոյի կողմից երրորդ ամուսնուն՝ Արթուր Միլերին գրված նամակը: Անհայտ գնորդն այն ձեռք է բերել 43,750 հազար դոլարով:
Մոնրոն, որը մահացավ 1962-ին՝ 36 տարեկան հասակում, թմրանյութերի մեծ չափաբաժնից, կամեցել է, որ մահվանից հետո իր բոլոր նամակները փոխանցվեն իր ուսուցիչ ու բարեկամ Լի Ստրասբերգին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աճուրդի են դրվելու նաև դերասանուհու անձնական իրերը՝ ներքնազգեստ, մետաքսե վերարկու, սպասք:









































