Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Չսպիացող 7 վերքի քաղաքը․ Աղետալի երկրաշարժի 26-րդ տարին

26 տարի է անցել 88 թվականի աղետալի երկրաշարժից, սակայն Գյումրին և երկրաշարժից տուժած մյուս համայնքները մինչ օրս էլ աղետի գոտի են հիշեցնում:

Գյումրիում մինչև հիմա հազարավոր ընտանիքներ ապրում են տնակներում, որտեղ տարրական կենցաղային պայմանները երազանք են բնակիչների համար:

Սով, գործազրկություն, 46 տոկոս աղքատություն, Ձմեռ պապիկի մասին պատկերացում չունեցող և միայն տաք գուլպաների ու կոնֆետի մասին երազող երեխաներ: Այսպիսին է Գյումրին երկրաշարժից 26 տարի անց: Եվ որքան էլ տարօրինակ է՝ տարեցտարի այս վիճակն ավելի է վատանում՝ բարելավվելու փոխարեն: Տարեցտարի ավելանում է տնակներում ապրողների թիվը, այդ ընտանիքներից նոր ընտանիքներ են ձևավորվում, որոնք էլ կա՛մ արտագաղթում են, կա՛մ տեղափոխվում այլ տնակ: Եվ ոչ մի հույս, որ երբևէ կապրեն բնակարանում:

Տնակային ավաններում տաքանալու համար մարդիկ վառում են ինչ պատահի՝ տոլ, արկղեր, պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ շշեր, հնացած կոշիկներ, երբեմն էլ՝ փայտ, եթե բարի մարդիկ են լինում և օգնում են: Որոշ տնակներում անգամ բնակիչների մաշկի գույնն է փոխվել վառելանյութերի արձակած ծխից:

Ստեղծված պայմաններից, խոնավությունից, թերսնումից, ցրտից տնակներում ապրող երեխաների մեծ մասը ձեռք է բերել ամենատարբեր հիվանդություններ: Մեզ հետ զրույցում մարդիկ պատմում էին, որ տնակներում ապրող երիտասարդների մեծ մասը բանակ չի գնում, քանի որ զորակոչային տարիքում արդեն մի քանի հիվանդություն են ունենում: Իսկ մանկահասակ երեխաները տառապում են ամենատարբեր հիվանդություններով: «Կռիսների, փայտոճիլների մեջ, ցուրտ ու սոված, կիսահագնված վիճակում երեխան ի՞նչ առողջություն պետք է ունենա: Սա է մեր կյանքը»,- արցունքներն աչքերին պատմուն էին տնակային ավաններում ապրող ընտանիքների մայրերը: Եվ որքան էլ անտրամաբանական է, տնակներում ապրող ընտանիքների մեծ մասը բազմազավակ է՝ 4-5, երբեմն էլ 6 երեխա ունեն:

Գյումրիում տնակներում ապրող ընտանիքների մի առանձին կատեգորիա էլ կա, ովքեր անօթևան չեն համարվում, հետևաբար բնակարան ստանալու հույս էլ չունեն: Նրանք այն ընտանիքներն են, ովքեր երկրաշարժից առաջ բնակարան չեն ունեցել, վարձով են ապրել: Այս ընտանիքներին այսօր պատկան մարմինները հիշեցնում են, որ նրանք բնակարան չեն կորցրել, ուստիև անօթևան չեն համարվում: Առաջնահերթ կստանան նրանք, ովքեր բնակարն են կորցրել և նոր միայն նրանց հերթ կհասնի:

Բայց մի բան ընդհանուր է նրանց համար. հույսը, որ հաջորդ օրն էլ կգա ու կհաղթահարվի, և գուցե մի գեղեցիկ օր իրենք էլ կապրեն մյուսների պես՝ բնակարանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում