Տվյալ փուլում Վրաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպման հարցը օրակարգում չկա: Այս մասին Բազելում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Թամար Բերուչաշվիլին, գրում է Trend-ը:
Բերուչաշվիլին հայտարարել է, որ վրացական կողմը չի քննարկում այդ հարցը:
Նա ընդգծել է, որ այդ ուղղությամբ «ոչ մի աշխատանք չի տարվում»:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկինում հայտարարել է իր վրացի գործընկերոջ հետ հանդիպելու պատրաստակամության մասին, եթե վերջինս նման ցանկություն ունի:









































