Ամերիկացի գիտնականները Վաշինգտոնի համալսարանից հայտարարել են աշխարհում ամենաարագ տեսախցիկի ստեղծման մասին: Այս մասին ասվում է համալսարանի կայքում:
Սարքավորումը կարող է երկչափ լուսանկարներ անել` մեկ վայրկյանում հարյուր միլիարդ ժապավեն հաճախականությամբ:
Տեսախցիկն ունի հատուկ օբյեկտիվ, որտեղ ֆոտոնները «ճամփորդում են» միլիոնավոր հայելիներից բաղկացած հատուկ համակարգով, որոնք խողովակաձև միկրոկառույցներ են:
Ֆոտոններն ընկնում են ֆոտոկատոդի վրա և դրանից «դուրս բերում» էլեկտրոդները, որոնք էլ ընկնում են լյումինոֆորի վրա և ձևավորում մի շարք պատկերներ: Արդյունքում նկարը ստացվում է ինչպես համակարգչով մշակվելուց հետո:









































