Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հանդիպել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-5-ը Բազելում ԵԱՀԿ նախարարների խորհրդի 21-րդ նիստի շրջանակներում: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությանը:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի, Հարավային Կովկասի տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ:
Զրույցի ընթացքում քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի իրականացրած լայնածավալ զորավարժությունները, որոնց ընթացքում, հիշեցնենք, ադրբեջանական կողմը խոցել էր հայկական ՄԻ-24 ռազմական ուղղաթիռը, որի անձնակազմի երեք անդամները զոհվել էին:









































