Միչիգան նահանգի ոստիկանությունը որոնում է 2,5 տոննա քաշով կամուրջը, որը գողացել են Դեթրոյթի արվարձանից: Այս մասին հայտնում է ABC7/WXYZ Detroit-ը: Իրավապահներին կորստի մասին հայտարարություն է տվել կամրջի տերը՝ Ռոբերտ Կորտիսը:
Կորտիսը պատմել է, որ իր հայրը մի քանի տասնամյակ առաջ իրենց տնից ոչ հեռու գտնվող կամուրջը կառուցել է պողպատից և փայտից: Դրանից հետո ընտանիքը փոխել է իր բնակության վայրը, բայց վերջերս Կորտիսը վերադաձել էր տեղափոխելու կամուրջը: Սննդային ընկերություն ղեկավարող Կորտիսը նշել է, որ պատրաստվում էր կամուրջն օգտագործել հարսանեկան ֆոտոշարքերի համար:
Կորտիսը հայտարարել է, որ մեղադրանք չի ներկայացնի գողերի դեմ, եթե նրանք կամավոր վերադարձնեն կամուրջը: Սակայն որոնումներն առայժմ արդյունք չեն տվել:









































