Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանի և Ռուսաստանի՝ այդ երկրների տարածքում 2 երկրների քաղաքացիների կեցության կարգի մասին համաձայնագրի վավերացումը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի նախարարների կաբինետի պաշտոնական կայքը:
Փաստաթուղթը ենթադրում է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիներին և Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիներին ազատել երկիր մուտքից հետո 30 օրվա ընթացքում ըստ բնակության վայրի գրանցվելու պարտավորությունից:
Համապատասխան համաձայնագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է Սոչիում այս տարվա հուլիսի 11-ին: Հինգշաբթի օրը Ռուսաստանի կառավարությունը հաստատել է դրա վավերացումը, և հիմա այն կդրվի Ռուսաստանի Պետդումայի քննարկմանը:







































