Հոլիվուդյան Sony Pictures կինոընկերությունը հրաժարվել է տեղափոխել «Հարցազրույց» կատակերգության պրեմիերան՝ չնայած ցանցահենային հարձակմանը: Այս մասին գրում է Variety-ն՝ հղում անելով աղբյուրին, որը ծանոթ է ընկերության ծրագրերին: Հաստատվում է, որ ֆիլմը փոփոխության չի ենթարկվի հանուն Հյուսիային Կորեայի հասցեին կատակների մեղմացման:
Ֆիլմը պետք է թողարկվի դեկտեմբերի 25-ին:
Գլխավոր դերերից մեկը կատարող Սեթ Ռոգենն արդեն մամուլի համար ելույթներ է ունենում՝ հաջակցություն ֆիլմի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կայքի վրա հարձակում գործած ցանցահենները տեղեկատվություն են գաղտնազերծել ֆիլմի դերասանների հոնորարների մասին:
Ըստ այդմ՝ Ջեյմս Ֆրանկոն ստացել է 6.5 մլն դոլար, իսկ Ռոգենը՝ 8.4 մլն դոլար:







































