ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը Սպիտակ տանը մասնավոր հանդիպում է անցկացրել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին:
Այդ հանդիպումը չի եղել Օբամայի օրակարգում: «Ինչպես լավ հայտնի է՝ նախագահ Օբաման և նախկին պետքարտուղար Քլինթոնը սիրում են պարբերաբար անձնական հանդիպումներ անցկացնել: Կեսօրին նրանք մասնավոր կարգով հանդիպել են Օվալաձև կաբինետում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ նրանց շփումը տևել է 1 ժամ, նրանք ոչ պաշտոնական զրույց են ունեցել՝ քննարկելով հարցերի լայն շրջանակ:
Հիլարի Քլինթոնը համարվում է 2016թ. ԱՄՆ նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածուներից մեկը Դեմոկրատական կուսակցությունից:







































