Վերջին շրջանում բազմիցս է հայտարարվել, որ Kodak-ը պատրաստվում է վաճառել իր արտոնագրային պորտֆելը, ինչը ընկերությանը թույլ կտա հաղթահարել ճգնաժամային շրջանը:
Սկզբում Kodak-ը ծրագրել էր իր բոլոր արտոնագրերի դիմաց ստանալ շուրջ 2 մլրդ դոլար, սակայն ոչ ոք չի ցանկացել դրանք այդ գնով ձեռք բերել:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Apple-ին և Google-ին հաջողվել է 527 մլն դոլարով ձեռք բերել Kodak-ի արտոնագրային պորտֆելը: Հավանաբար, երկու ընկերությունները կարծում են, որ ավելի քան 1100 արտոնագրերը կօգնեն իրենց ազատվել բազմաթիվ դատական գործընթացներից, որոնք ամեն տարի սկսվում են նրանց դեմ:
Գործարքը, որը պաշտոնապես կնքվել է երեկ, իր ցածր գնի պատճառով տխրեցրել է Kodak -ի ղեկավարությանը, սակայն այդ գումարը ընկերությանը թույլ կտա խուսափել սնանկացումից:









































