Friday, 03 07 2026
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Ե՞րբ կխաչաձևվեն «Ռոստելեկոմի» և «Յուքոմի» ճանապարհները

Անցած տարեվերջին հայկական ինտերնետ շուկա պաշտոնապես մուտք գործեց «Ռոստելեկոմ» ընկերությունը, որը տարվա սկզբին գնել էր հայաստանյան «ՋիԷնՍի-Ալֆա» օպերատորի 75 % բաժնետոմսերը՝ 22.5 մլն դոլար արժողությամբ: «Ռոստելեկոմը» հայտարարեց, որ «ՋիԷնՍի-Ալֆա»-ի ստեղծած ենթակառուցվածքների զարգացումը շարունակվելու է և ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի հասանելիության ու ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների շուկայում գործունեությունն ընդլայնելու է:

Մեր երկրում ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի հասանելիության ու ինտերակտիվ հեռուստատեսության ծառայությունների շուկայում ակտիվ գործունեություն է ծավալում նաև «Յուքոմ» ընկերությունը: Սակայն ոլորտի գիտակների դիտարկումներով՝ այս երկու ընկերությունները, ինչ-ինչ պատճառներից դրդված՝ չեն խաչաձևում իրենց ճանապարհները և առայժմ տարբեր ուղղություններով են զարգացնում ենթակառուցվածքները՝ հեռու մնալով մրցակցությունից: «Առաջին լրատվական»-ի հավաստի տեղեկություններով՝ դրա պատճառն այն է, որ «Ռոստելեկոմ»-ը պատրաստվում է կլանել «Յուքոմ»-ին: Այս մասին տեղեկություն տարածվել էր նաև անցած տարվա սկզբին, երբ «Ռոստելեկոմ»-ը ձեռք բերեց «ՋիԷնՍի-Ալֆա»-ն, սակայն «Յուքոմ»-ի ներկայացուցիչները հերքել էին այն:

Մեզ հետ զրույցում «Յուքոմ»-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը կրկին հերքեց ընկերության վաճառքը, նաև նշելով, որ երկու ընկերությունները միաժամանակ գործունեություն են ծավալում Աբովյան և Վանաձոր քաղաքներում, իսկ Երևանում՝ Աջափնյակ և Էրեբունի համայնքներում:

«Վաճառքի դրված չենք և շուկայում գնորդ փնտրելու խնդիր չունենք: Աշխատում ենք նույն կերպ, ինչպես և նախկինում»,- հայտարարեց Ա. Բարսեղյանը:

«Ռոստելեկոմ»-ի մամլո քարտուղար Սիրանույշ Գյուրջինյանը մեզ հետ զրույցում ևս հերքեց «Յուքոմ»-ի գնման հնարավորությունը. «Այս պահին որոշում չկա: Ոչ մի բանակցություններ չկան»:

Նկատենք միայն, որ նման գործարքների մասին մտադրությունների կարգավիճակում ընդունված չէ բարձրաձայնել և միայն պայմանագրի ստորագրումից հետո է հայտարարություն տարածվում: Իսկ հայկական շուկայում նման խոշոր ընկերությունների համատեղ գոյատևում դեռ չի եղել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում