Համաշխարհային գլխավոր ավտոցուցահանդեսներից մեկը, որտեղ նախատեսվում է ավելի քան 50 պրեմիերային ցուցադրում, կավարտվի հունվարի 27-ին,- հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Այսօր Դետրոյթի Կոբո կենտրոնում կբացվի ցուցահանդեսի առաջին փակ մասը։ Հինգ օրվա ընթացքում ստուգատես կանցկացնեն լրագրողները և համաշխարային ավտոարտադրության ներկայացուցիչները։ Հունվարի 19-ին ավտոշուն իր դռները կբացի լայն հասարակություն առջև։
Դետրոյթի ավտոսալոնի եվրոպական մասում գլխավոր իրադարձություններից կլինի BMW 4 Series անդրանիկ ցուցադրությունը։ Այդ մոդելը կլինի կուպե, որը դեռ concept car-ի կարգավիճակով է ներկայանալու, սակայն առաջիկայում նախատեսվում է դրա սերիական թողարկումը։
Իր արտադրանքը կներկայացնի Mercedes-Benz-ը՝ սեդան և ունիվերսալ E63 AMG-ը՝ 2014 մոդելային տարվա համար։ Այդ մեքենաները ունեն 5,5 լիտրանոց երկու տուրբինանի V8 շարժիչ՝ 550 ձիաուժով։ Կա ավելի հզոր կատարելագործված տարբերակ ևս՝ S-Model 577 ձիաուժով։
Աշխարհի խոշորագույն ավտոկոնցեռններից մեկը՝ Volkswagen-ը, ավտոշոուի ժամանակ կներկայացնի նոր՝ յոթնստելատեղով արտաճանապարհային մեքենա՝ մոդուլային MQB պլատֆորմով։ Այս ավտոմեքենան մի դասով ցածր կլինի Touareg արտաճանապարհային մեքենայից։ Հյուսիսամերիկյան շուկայում այն կմրցակցի Ford Explorer, Jeep Grand Cherokee և Honda Pilot մեքենաների հետ։
Ավտոսալոնի Ճապոնական հատվածը նույնպես Դետրոյթում կներկայացնի իր նորույթները։ Toyota-ն առաջին անգամ կցուցադրի սպորտային սեդան Furia concept car-ը։ Մինչև ցուցադրությունը ոչինչ չի հաղորդվում մեքենայի մասին։
Infiniti-ն կներկայացնի սեդան Q50 պրեմիերային ցուցադրությունը, որը փոխարինելու է G37 մոդելին։ Այս մոդելն առաջինն է, որ իր անվան մեջ կստանա Q լիտերա (տառ)։ 2014-ից քրոսսվերները և արտաճանապարհայինները կնշանակվեն QX տառերով, իսկ սեդանները և կուպեները՝ Q-ով։ Հետագայում նրանց կողքին կավելանան թվանշաններ, որ ցույց կտան մոդելի դասային աստիճանը։
Ամերիկյան հատվածում ոչ շատ մոդելներ կցուցադրի Chevrolet-ն։ Կներկայացվի 5 մոդել՝ Onix հեչ-բեք, կոմպակտ ընտանեկան մինիվեն Spin, Sail փոքրիկ սեդան, ընտանեկան ավտոմեքենա Orlando և Trax քրոսսովեր, որոնք նախատեսված են արտաամերիկյան շուկայի համար։ Ռուսաստանում Trax-ը կստանա Tracker անվանումը։ Վաճառքի շուկան նախատեսում է ընդգրկել 140 երկիր։
Դետրոյթում նախատեսվում է նաև Chevrolet-ի սպորտային մեքենա Corvette և արտաճանապարհային Silverado մոդելների ցուցադրում։ Ընկերությունը ծրագրում է նորույթները շուկա հանել 2014-ին։
Cadillac «լյուքս» դասի արտադրողը ավտոսալոնում կներկայացնի ELR էլեկտրամեքենան։
Դետրոյթում ավտոշոուն անցկացվում է 1907-ից, իսկ համաշխարհային ավտոշուի կարգավիճակ է ստացել 1988-ին։







































