Հոլիվուդյան աստղերի համար թեժ սեզոն է սկսվել: Նրանք և՛ հասցնում են հայտնվել հանրահայտ մրցանակաբաշխությունների կարմիր գորգերին (այսօր արդեն տեղի կունենա «Ոսկե գլոբուս»–ի մրցանակաբաշխությունը), և՛ այցելել երեկույթների, որոնք նվիրված են այլ՝ ոչ պակաս կարևոր մրցանակաբաշխությունների:
Լոս Անջելեսի Four Seasons հյուրանոցում տեղի է ունեցել BAFTA ամենամյա մրցանակաբաշխությանը նվիրված երեկույթ, որի հավակնորդները նախապես հայտարարվել էին։
Երեկույթի հյուրերն են եղել Հյու Ջեքմանը, Էնն Հեթեուեյը, Ջենիֆեր Լոուրենսը, Բրեդլի Կուպերը, Բեն Աֆլեքը, Քեթրին Բիգելոուն, Մարիոն Կոտիյարը և ուրիշներ: Սակայն որոշ գեղեցկուհիներ ներկա չեն եղել. նրանք որոշել են պատրաստվել «Ոսկե գլոբուս»–ին։









































