Աղջիկների և տղաների առանձին ուսուցման պրակտիկան, որն ԱՄՆ-ում տարածված էր մինչև 19-րդ դարը, ներկայում գնալով ավելի մեծ տարածում է ստանում: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Կրթության դաշնային նախարարության տվյալներով՝ ԱՄՆ-ում մոտ 750 պետական դպրոց կա, որտեղ գործում է գոնե մեկ «միասեռ» դասարան, բացի այդ՝ կա ևս 850 ամբողջությամբ «միասեռ» դպրոց: Ուսուցիչների կարծիքով՝ առանձին ուսուցումն օգնում է լավացնել աշակերտների առաջադիմությունը:
Ուսուցիչները նշում են այն բանի կարևորությունը, որ աղջիկներն ու տղաները տարբեր կերպ են սովորում՝ հայտնել է Ֆլորիդա նահանգի դպրոցներից մեկի տնօրենը:
Առանձին ուսուցման կողմնակիցները մեծ առավելություն են տեսնում այն բանում, որ աշակերտները չեն շեղվում դեպի հակառակ սեռի ներկայացուցիչները:
Տարբեր դասարաններում թեստերի արդյունքները ցույց են տվել, որ տարրական դպրոցի աշակերտների մոտ 70%-ն ավելի լավ է սովորում մաթեմատիկա առարկան, իսկ աշակերտների երեք քառորդը բարելավել է ընթերցանության գնահատականները:
Սակայն այդ կրթական համակարգն ընդդիմադիրներ ևս ունի, որոնք նշում են, որ երեխաներին ըստ սեռի բաժանելը կարող է ուժեղացնել «տղամարդկային» և «կանացի» վարքի մասին արմատավորված կարծրատիպերը…









































