«Այսօրվա քաղաքական իրավիճակում՝ ԵՏՄ-ի պայամանագրին միանալուն զուգահեռ քննարկումներ անելը Սերժ Սարգսյանի քաղաքական ֆենոմենի վերաբերյալ կարող էր լինել շատ կարևոր: Այդ առումով իմ կարծիքով ընտրած պահը ճիշտ էր ներկայացված Նիկոլ Փաշինյանի կողմից: Այլ բան, որ լրատվական միջոցներով նայում ես՝ վերնագիրը լավն է, իսկ բովանդակությունը կարդալիս հիասթափվում ես: Այս դեպքում ես հիասթափություն ապրեցի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը:
Ղուկասյանը ծանոթացել է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը և ընդգծեց, որ ներկայացված հիմնավորումներից ամենակարևորը միայն Մարտի մեկը չբացահայտելու հետ կապված հիմնավորումն է․«Նման նախեռնությամբ հանդես գալուց մարդը պետք է հասկանա, որ սա իր քաղաքական կյանքում բավականին լուրջ քայլ է: Սա Նիկոլ Փաշինյանի համար շանս էր ավելի կարևոր տեղ գտնել քաղաքական համակարգում»,-ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում








































