Ֆրանսիայի Սուրբ Վեդաստի եկեղեցում հայտնվել է յուրօրինակ քանդակ: Այն առաստաղից կախված հսկա փայլող բյուրեղ է:
2006թ. հրդեհից տուժած եկեղեցու նորոգման շրջանակում հայտարարվել էր դրա վերակառուցման լավագույն նախագծի մրցույթ: Հաղթող էին դարձել դիզայներներ Ֆլորիան Բիյեթն ու Դևիդ Լեթեյերը, որոնք ավանդական ձևավորումից բացի՝ եկեղեցի են բերել ժամանակակից տարր, որն արտահայտվում է առաստաղից կախված առկայծող բյուրեղի տեսքով:
Քանդակը հիմնված է բյուրեղի բնական ձևի վրա՝ հայտնում է kulturologia-ն:











































