Սինգապուրի ամենահայտնի և, կարելի է ասել, ամենահռչակավոր փողոցը Orchard Road-ն է։ Սուրբ Ծնունդից առաջ այդ փողոցում գտնվող յուրաքանչյուր շոփինգ կենտրոն, խանութ զարդարվում է գնորդներին գայթակղելու համար։ Այս տարի գեղեցիկ, շատ «հարուստ» են զարդարված այդ փողոցը, ծառերը, սյուներն ու շենքերը։
1. «Շոպոգոլիկների դրախտի դարպասների» համայնապատկերը։

2. Կապույտ լույս է իջել «խանութների դրախտի դարպասներին»։

3. Ծառերից լուսանձրև է թափվում, ամեն ինչ տոնական է ու վառ։

4. Շաբաթ երեկոյան անընդհատ հոսքով գնացող մարդիկ երբեմն կանգ են առնում, որպեսզի լուսանկարվեն։

5. Լվացել ու մաքրել են բոլոր շենքերի ցուցափեղկերն ու ճակատամասերը։

6. Սովորական աստիճանը վերածվել է հանդիպման գունագեղ վայրի։

7. Թանկ կրպակների ոսկե դիզայնը։

8. Իսկ շենքի գլխավոր մուտքի առջև մեծ «ոսկե» տոնածառն է։

9. Յուրաքանչյուր ծառը լուսանձրև է մաղում։

10. Մարդկանց հոսքն ավելի է մեծանում։

11. Արտասովոր է զարդարված հյուրանոցի առջևի հրապարակը։

12. Դեղնաբազմագույն։

13. Ամբոխը գալիս է ու գնում, իսկ ընթրիքն իր ժամն ունի։

14. Ասես մետաղի գալարատաշեղ լինի։

15. Ցանկացած տոնածառ վերածվում է լուսանկարվելու վայրի։

16. Իսկ սրանք փողոցի նորություններն են։

17. Սովորական և լուսարձակող մարդիկ։

18. Պերանական Փլեյսը վերանորոգումից հետո։

19. Orchard Central-ի շրջակայքում վարդագույնի թագավորություն է։

20. Չգիտես ինչու, հեքիաթները վարդագույն են։

21. Վարդագույն «փափլիկ» նարինջ։

22. Միեղջյուրն ու Centerpoint-ը։

23. Լուսանկարվել կարելի է վարդագույն գնդիկների մեջ։

24. Լույսերով ողողված Orchard Central-ը։









































