Իրանը թույլ չի տա միջամտել իր հրթիռային ծրագրին, ասել է Իրանի Ազգային գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամհանին՝ հաղորդում է Fars News-ը:
Նրա խոսքով՝ Իրանի հրթիռային ծրագրին օտարերկրացիները չեն կարող հետևել: Այն ոչ ավանդական զինատեսակների ստեղծման ոչ մի հակում չունի՝ ասել է Շամհանին:
Նա ընդգծել է, որ Իրանը ո՛չ հիմա, ոչ էլ ապագայում ռազմական սպառնալիքի առաջ կանգնած չէ: Նրա խոսքով՝ թշնամիներն ի վիճակի չեն ռազմական սպառնալիք լինել Իրանի համար, քանի որ դա նրանց թանկ կարժենա:








































