Պաղեստին պետությունը մոտ ապագայում Միջազգային քրեական դատարան անդամակցության հայցադիմում կներկայացնի: Այս մասին Արաբական պետությունների լիգայի արտահերթ գումարման ժամանակ հայտարարել է Պաղեստին պետության նախագահ Մահմուդ Աբասը, գրում է TASS-ը:
«Մենք որոշել ենք մի շարք միջազգային պայմանագրեր և համաձայնագրեր ստորագրել, այդ թվում` ՄՔԴ-ին անդամակցելու վերաբերյալ»,- ընդգծել է Աբասը:









































