Իտալիայի Գերագույն դատարանը հանդես է եկել միասեռական ամուսնությունների օգտին: Ըստ այդ որոշման՝ միասեռական զույգերը երեխաներ մեծացնելու նույնքան իրավունքներ ունեն, որքան ավանդական ընտանիքները:
Այս կերպ դատարանը մերժել է մահմեդականություն դավանող այն տղամարդու հայցը, ում կինը ամուսնալուծությունից հետո իրենց երեխային դաստիարակում է մեկ այլ կնոջ հետ:
Ավելի վաղ վերաքննիչ դատարանը մորն է հանձնել երեխայի խնամակալությունը, սակայն հայրը համարում է, որ միասեռական ընտանիքը նրա վրա վատ ազդեցություն ունի:
Դատարանի վճռում նշվում է, որ տղամարդու ներկայացրած հայցում բացակայում են գիտական հիմքերը և փաստեր, որ միասեռական ընտանիքում երեխայի դաստիարակությունը վնաս է հասցնում երեխային: