Friday, 03 07 2026
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները
Թրամփին ոչ ասել Ալիևը չի կարողացել, բայց TRIPP-ը Ադրբեջանի համար ամենահարմար տարբերակը չէ
18:50
Թեհրանի օդային տարածքը հուլիսի 6-ին ամբողջությամբ կփակվի՝ Ալի Խամենեիի հուղարկավորության թափորի համար
ԵՄ մասնակցությունը TRIPP-ին՝ Global Gateway ծրագրի շրջանակում, հավանական սցենար է
Իսրայելը հայտարարել է Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 10 օբյեկտի հարվածելու մասին

Աշխարհի 10 ամենաթանկ փողոցները

Ամեն տարի Cushman & Wakefield-ը հրապարակում է աշխարհի ամենաթանկարժեք փողոցների ցուցակը: Ահա թե որ քաղաքներն են ընդգրկված վարկանիշային այդ աղյուսակում:

1. Առաջին տեղում ԱՄՆ-ն է: Աշխարհում ամենաթանկարժեքը ճանաչվել է նյույորքյան Upper 5th Avenue-ն: Այս փողոցում մեկ ք.մ-ի վարձույթի գինը գրեթե 30 000 եվրո է: Այստեղ են կենտրոնացած էքսկլյուզիվ բուտիկներն ու նորաձևության խանութները, որոնք թանկարժեք իրերի առևտրով են զբաղվում:
costlystreets01 Топ 10 самых дорогих улиц мира
2. Երկրորդ տեղում հոնկոնգյան Causeway Bay-ն է: Այնտեղ մեկ քմ-ի գինը 24 000 եվրո է: Հյուսիսային ծովափին գտնվող այս փողոցում են կենտրոնացած առևտրի կենտրոնները, բարերը և գիշերային ակումբները:
costlystreets02 Топ 10 самых дорогих улиц мира
3. Երրորդ տեղում, ինչպես և 2013 թ., փարիզյան Avenue des Champs-Élysées-ն է: Այստեղ մեկ ք.մ-ի գինը 13 000 եվրո է: Ելիսեյան դաշտերը ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական փողոցն է: Այստեղ են գտնվում գործարար կենտրոնը, բանկերը, ավիաընկերությունների գրասենյակները, մեքենաների ցուցասրահները, մի քանի թերթերի խմբագրություններ, շատ առևտրի կենտրոններ, կինոթատրոններ, երաժշտական խանութներ, տուրիստական գրասենյակներ և գործակալություններ, ռեստորաններ և այլն:
costlystreets03 Топ 10 самых дорогих улиц мира
4. Չորրորդ տեղում նախկինի պես լոնդոնյան New Bond Street-ն է: Փողոցն անվանվել է փողոցի հիմնադրի պատվին, այն լիքն է բուտիկներով, ոսկերչական, հնաոճ իրերի խանութներով: Այստեղ մեկ ք.մ-ն 10 000 եվրո արժե:
costlystreets04 Топ 10 самых дорогих улиц мира
5. Հինգերորդ տեղ է բարձրացել սիդնեյան Pitt Street Mall-ը: Ավստրալիայում այստեղ անշարժ գույքի վարձակալության ամենաբարձր գինն է գրանցվել՝ մեկ ք.մ-ի համար շաբաթական 450 դոլար:
costlystreets05 Топ 10 самых дорогих улиц мира
6. Վեցերորդ տեղը պատկանում է Միլանի Via Montenapoleone փողոցին: Այստեղ մեկ ք.մ-ն ամսական 8500 եվրո արժե: Այս փողոցում է անցկացվում Բարձր նորաձևության շաբաթը, այդ պատճառով էլ այն լի է թանկարժեք հագուստի, դիզայներական աքսեսուարների, կոշիկի և շքեղության այլ իրերի խանութներով:
costlystreets06 Топ 10 самых дорогих улиц мира
7. Յոթերորդ տեղում Տոկիոյի Գինձան է: Այստեղ մեկ ք.մ-ի գինը 8000 եվրո է: Գինձան Տոկիոյի ամենաշքեղ թաղամասերից մեկն է: Սա աշխարհի ամենահեռանկարային առևտրի կետրոններից է: Այստեղ բազմաթիվ մասնագիտացված խանութներ, հանրախանութներ, ռեստորաններ, բարեր, ակումբներ կան:
costlystreets07 Топ 10 самых дорогих улиц мира
8. Ութերորդ տեղում սեուլյան Myeongdong-ն է: Կորեական մայրաքաղաքի կենտրոնական առևտրային փողոցը շատ տարածված է երիտասարդության և զբոսաշրջիկների շրջանում: Մեկ ամսում մեկ ք.մ-ի վարձույթը 7900 եվրո է կազմում:
costlystreets08 Топ 10 самых дорогих улиц мира
9. Իններորդ տեղը զբաղեցնում է Ցյուրիխի Bahnhofstrasse փողոցը: Դեռ 2011 թ. այն Եվրոպայում անշարժ գույքի շուկայում բարձր գներով առաջին տեղն էր զբաղեցնում: Այստեղ աշխարհի լավագույն ժամացույցների ընտրության մեծ հնարավորություն կա, շատ են եվրոպական էքսկլյուզիվ հագուստի խանութները: Մեկ ք.մ-ի արժեքը ամսական 7500 եվրո է:
costlystreets09 Топ 10 самых дорогих улиц мира
10. Տասներորդ տեղում մոսկովյան Ստոլեշնիկովն է, որտեղ մեկ ք.մ-ի արժեքը ամսական 4500 եվրո է: Այստեղ թանկարժեք խանութներ և էլիտար բուտիկներ են տեղակայված:
costlystreets10 Топ 10 самых дорогих улиц мира

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում