Apple ամերիկյան կորպորացիայի անվտանգության աշխատողները պահանջում են աշխատավարձի և կորպորացիայի աշխատակիցների համար սահմանված այլ արտոնությունների բարձրացում: Այս մասին հայտնում է San Jose Mercury news-ը:
Անվտանգության աշխատակիցները հայտարարել են, որ ժամը 19.77 դոլար վարձավճարը այլևս չի համապատասխանում Սիլիկոնե հովիտի իրողություններին: Հավակնությունները վերաբերում են նաև անվտանգության աշխատակիցների համար կայանատեղիի, անվճար սննդի, մարզական ակումբների աբոնեմենտների, հատուկ միջոցառումներին երեխաների այցելությունների հնարավորության բացակայությանը:
Apple-ում պայմանագրային համակարգով աշխատում են անվտանգության ծառայողներ, հավաքարարներ, ճաշարանի աշխատողներ, ինչպես նաև վարորդներ:
Կորպորացիայի անվտանգության աշխատողների տարեկան միջին աշխատավարձը 38 հազար դոլար է, մինչդեռ տեխնիկական ստորաբաժանումների աշխատողներինը՝ 350 հազար դոլար:
Իրավապաշտպաններն աշխատակիցների անունից նամակ են գրել տնօրեն Թիմ Կուկին՝ իրավիճակը կարգավորելու պահանջով:









































