Միլիոնից ավելի սուրբծննդյան լույսեր են լուսավորել Կանբերայի գործարար կենտրոնը և պաշտոնապես ռեկորդ սահմանել Գինեսի գրքում՝ ստեղծելով լուսադիոդային ամենամեծ ինստալյացիան, ասվում է BBC-ի կայքում:
BBC-ի տվյալով՝ լուսային կոնստրուկցիայի պատրաստման համար օգտագործվել է մոտ 1,2 մլն լամպ ու 120 մլն կմ մալուխ:
Նախագիծն իրականացրել է մասնագիտությամբ իրավաբան Դևիդ Ռիչարդսը՝ կամավորների խմբի հետ, և բարեգործական է, քանի որ գումարներն ուղղվելու են այն ծնողներին օգնություն տրամադրելուն, որոնց երեխաները մահացել են անսպասելի մահվան ախտանիշով:










































