Հունգարիան հայտնի է իր լողարաններով և տաք աղբյուրներով: Հազարավոր զբոսաշրջիկներ ամեն տարի մեկնում են այնտեղ՝ հաճելի և օգտակար հանգիստ վայելելու: Սեչենի լողարանները համարվում են խոշորագույն բաղնիքների համալիրը ոչ միայն Բուդապեշտում, այլև ամբղոջ Եվրոպայում, հայտնում է kulturologia.ru-ն:

Սեչենի լողավազաններում ջուրը գալիս է 2 ջերմային աղբյուրներից, որոնք համարվում են ամենատաքը Եվրոպայում: Ջուրը հարուստ է նատրիումով, կալցիումով, մագնեզիումով, ֆտորով և այլ միկրոտարրերով, ուստի ջրային պորցեդուրաները նշանակվում են պրոֆիլակտիկ և բուժական նպատակներով:

Բուդապեշտում առաջին ջերմային վաննաները կառուցվել են 1881 թ.:

Սեչենի բուժական լողարանը բացվել է 1913 թ., դրա համար բարոկկո ոճի շքեղ պալատ է կառուցվել:

Ներկայումս Սեչենի լողարաններում 18 մեծ լողավազան կա, որոնցից յուրաքանչյուրում ջուրն ունի հստակ որոշված ջերմաստիճան: Կան սաունաներ, մերսման սենյակներ, ջակուզի վաննաներ:








































