Ճապոնայի խոշորագույն Ասո հրաբուխը, որը գտնվում է Կյուսյու կղզում, արտանետել է ավելի քան 1 կմ-անոց մոխրի սյուն: Հրաբխին հարակից տարածքներից շտապ տարհանում են բազմաթիվ զբոսաշրջիկների: Մարդկանց արգելվել է լեռանը մոտենալ 1 կմ-ից ավելի:
Ասոյի տարածքը ցնցում են մանր երկրաշարժերը, իսկ մոխրի արտանետումը նկատվել է ժայթքման վայրից ավելի քան 30 կմ հեռավորության վրա՝ հայտնում է TASS-ը:
Ասոն աշխարհում խոշորագույն հրաբուխներից է: Դրա բարձրությունը 1592 մետր է:










































