Հրաժարվեցի նախագահական պայքարից, որպեսզի դա ԲՀԿ-ին թիկունքից հարված չդիտվի. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փաստաբան, ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԲՀԿ անդամ Ռուբեն Այվազյանը՝ պարզաբանելով, թե ինչու հրաժարվեց նախագահական ընտրությունների պայքարից:
Նա նշեց, որ ֆինանսական դժվարություններ չի ունեցել: Ռուբեն Այվազյանն ասաց, որ ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել իր կուսակից ընկերների հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով: «Հրաժարվեցի պայքարից, որպեսզի իմ քայլը ԲՀԿ-ին թիկունքից հարված չդիտվեր»,- հստակեցրեց նա:
Արձագանքելով խոսակցություններին, թե ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը բարկացել է իր վրա ԲՀԿ որոշումն անտեսելու համար և պատժել՝ Ռուբեն Այվազյանն ասաց, թե կարող է՝ Ծառուկյանը զայրացել է, ինքը չի զգացել:







































