Վրաստանի էներգետիկայի նախարարությունը քննարկում է Թքիբուլում ջերմաէլեկտրակայան կառուցելու հավանականությունը: Այս մասին «Կավկասիյա» հեռուստաըկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Նրա խոսքերով՝ կայանը պետք է կառուցվի եվրոպական չափանիշների համաձայն և համապատասխանի էկոլոգիական անվտանգության չափանիշներին:
Կալաձեն նշել է, որ էլեկտրակայանն աշխատելու է տեղի ածուխով: Նա նաև ընդգծել է քամու էներգիայի կիրառման կարևորությունը:
Նախարարի խոսքերով՝ այլընտրանքային էներգետիկայի ոլորտի նախագծերը պատրաստ կլինեն մեկ ամսվա ընթացքում և կիրականացվեն Ջավախքում:






































