Հունաստանի խորհրդարանի շենքի մոտ 150 սիրիացի փախստականներ հացադուլ են սկսել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Նրանք Աթենքից պահանջում են ժամանակավոր կեցության իրավունք և աշխատանք: Մեկ շաբաթ շարունակ նրանք հավաքվել են Սինտագմա հրապարակում և բողոքել իրենց ընդունող երկրի վատ կենսապայմանների դեմ: Հիմնականում նրանք դժգոհել են բնակարանների վարձերից:
Հացադուլի մասնակիցները ծրագրում են միայն շաքարավազ ուտել: Մի քանի տասնյակ մարդ իրենց բերանը սոսնձել են կպչող ժապավենով:









































