Ռոյալը, որը ցուցադրվել է հոլիվուդյան դասական «Կասաբլանկա» ֆիլմի դրվագներից մեկում, Նյու Յորքում կայացած աճուրդում վաճառվել է 2.9 մլն դոլարով: Այս մասին գրում է BBC-ն:
Երաժշտական գործիքն աճուրդի է դրվել Bonhams աճուրդի տանը՝ Լոս Անջելեսում ապրող ատամնաբույժի կողմից:
Ռոյալը հայտնվում է ֆիլմի այն դրվագում, երբ դերասանուհի Ինգրիդ Բերգմանի հերոսուհին արտաբերում է իր հայտնի արտահայտությունը. «Նվագիր դա ևս մեկ անգամ, Սեմ»:











































