Աշխարհում մարդկանց առևտրի յուրաքանչյուր երրորդ զոհը երեխա է: Նման տվյալներ են պարունակվում Թմրանյութերի և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչության զեկույցում, որտեղ ընդգրկված է 2010-2012 թվականները: Այս մասին հայտնում է dpa գործակալությունը:
2007-2010թթ. համեմատ՝ ցուցանիշն աճել է 5 տոկոսով: Ինչպես նշում է ՄԱԿ-ի գերատեսչությունը, այդ պլանում առավել խնդրահարույց են մնում Աֆրիկայի երկրներն ու մերձավորարևելյան տարածաշրջանը:
Վարչության ղեկավար Յուրի Ֆեդոտովը տվյալներ ունի 152 երկրներից մարդկանց առևտրի զոհերի մասին, որոնք աշխարհի 124 պետություններում ստիպված են եղել զբաղվել մարմնավաճառությամբ ու ֆիզիկական ծանր աշխատանքով: Վերջինն առավելապես բնորոշ է Հարավարևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին, որտեղ զոհերի 77 տոկոսը կանայք են, 23-ը՝ տղամարդիկ:









































