Անհայտ անձիք համացանցում ստեղծել են Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի Twitter-ի կեղծ միկրոբլոգը և նրա անունից որոշ ընթացքում մեկնաբանել են աշխարհում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները,- հաղորդում են մեքսիկական լրատվամիջոցները:
Հիմա @evomoralesbo հաշվի գործունեությունը դարդարեցված է, իշխանությունները հետաքննություն են իրականացնում և փնտրում են կիբեր-կատակասերներին:
«Այդ հաշիվը ոչ մի կապ չունի Մորալեսի հետ, մենք կգտնենք նրան, ով նրա անունից բացել է այդ միկրոբլոգը»,- ասվում է Բոլիվիայի ներքին գործերի նախարար Կառլոս Ռոմերոյի հայտարարության մեջ: Նրա խոսքերով՝ այդ գործողությունները քրեական պատժի են արժանանալու:
Մորալեսը Լատինական Ամերիկայի երկրների այն փոքրաթիվ առաջնորդներից է, ով էջ չունի սոցիալական ցանցերում և դրանց օգնությամբ բնակչությանը կարևոր իրադարձությունները չի հաղորդում:
Ամենաակտիվ նախագահներից մեկը Ուգո Չավեսն է, սակայն նա դադարել է Twitter-ում գրառումներ անել իր հիվանդության պատճառով:








































