ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Տաֆտ քաղաքի դպրոցում հրաձգությունն իրականացրել է 16-ամյա աշակերտը: Այս մասին հայատնել են տեղի իրավապահ մարմինները,- փոխանցում է ITAR-TASS-ը:
Դեպքը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 10-ին (Երևանի ժամանակով ժամը 22:00-ին): Տուժել է երկու մարդ: Նրանցից մեկը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դպրոցի աշխատակիցներին հաջողվել է հանցագործին համոզել հանձնվել ոստիկանությանը: Նրա անունը չի հաղորդվում:
Իրավապահ մարմինները մեկ ժամից ավելի խուզարկել են շենքը՝ հրաձիգի հնարավոր հանցակիցների որոնման նպատակով: Երեխաներին ուսումնական հաստատության շենքից տարհանել էին:
Քաղաքում կատարվածի մասին առաջին հաղորդագրությունների հայտնվելուց հետո խուճապ է սկսվել:
ԱՄՆ-ում, որտեղ Սահմանդրության երկրորդ ուղղումը երաշխավորում է զենքի պահման և կրման քաղաքացիների իրավունքը, հաճախ են այսօրինակ ողբերգական միջադեպեր գրանցվում, այդ թվում՝ ուսումնական հաստատություններում:








































