Հարավկորեական Samsung ընկերությունը քննարկում է ղեկավարությունում մասշտաբային վերադասավորումների հարցը: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաստատվում է, որ սցենարներից մեկով՝ Ջեյ Քեյ Շինը կլքի ընկերության բջջային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնն ու կհեռանա համագործադիր տնօրենի պաշտոնից:
Աղբյուրների խոսքով՝ նման դեպքում բջջային բիզնեսի համար պատասխանատվությունը կընկնի սպառողական էլեկտրոնիկայի ստորաբաժանման ղեկավարի և ևս մեկ համագործադիր տնօրեն Բի Քեյ Յունի վրա: Ինչպես նշում է թերթը, Յունի լիազորությունների ընդլայնումը կարող է Samsung-ին թույլ տալ ավելի լավ արձագանքել աճող մրցակցությանը՝ հատկապես սմարթֆոնների չինացի արտադրողների կողմից:
Samsung-ի մամլո քարտուղարը հրաժարվել է մեկնաբանություններից:







































