«Վիճակն այնքան անկանխատեսելի է, որ չի բացառվում՝ մինչև դեկտեմբերի 10-ը լինի միջոցառում կամ դեկտեմբերի 10-ից հետո»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը:
Նա ընդգծեց, որ իրենք չեն սպասում ֆորս-մաժորների և հարկ եղած դեպքում կարող են ուժով էլ վերցնել իշխանությունը․ «Բայց համարում ենք, որ այս պահին ուժով վերցնելը կարող է շատ վտանգավոր զարգացումների բերել: Մենք պահեստային սցենարներ ունենք, եթե այսպես շարունակվի: Չի բացառվում՝ տեղերում ցույցեր անենք, փակենք պաշտոնյաների դռները: Մենք գիտենք ձևերը, ուղղակի պետք է պահը ճիշտ ընտրենք»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։









































