33-ամյա Ջեյսոն Ֆերգյուսոնը զոհվել է սպասք լվացող մեքենան տեղադրելու ժամանակ: Բանն այն է, որ նա մահացել է էլեկտրական հոսանքի հարվածից` ամուսնական մատանիով կպչելով «անհայտ տարրին»:
Ֆլորիդայի Դեյթոն Բիչ քաղաքից Ջեյսոն Ֆերգյուսոնը հյուրընկալվել էր բարեկամների` Վաշինգթոն ամուսինների տանը, որպեսզի օգնի վերջիններիս տեղադրել սպասք լվացող մեքենան:
Երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, Ջեյսոնը տարօրինակ աղմուկ է լսել մեքենայից և փորձել պարզել պատճառը: Երբ նա ծնկի իջած զննել է մեքենան, հանկարծ անշնչացած վայր է ընկել:
Մինչ շտապօգնության ժամանելը հարազատները փորձել են օգնություն ցույց տալ Ջեյսոնին` նրան արհեստական շնչառություն տալով և սրտի մերսում անելով, սակայն ապարդյուն:
Ոստիկանների հետաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է էլեկտրական հոսանքի հարվածից:









































