Բեյոնսեն երկրպագուներին հաճելի անակնկալ է մատուցել. առանց անոնսի երգչուհին ներկայացրել է իր 7/11 երգի տեսահոլովակը՝ գրում է Spletnik.ru-ն:
7/11-ը Բեյոնսեի երկու երգերից մեկն է, որոնք վերջերս «արտահոսել» էին համացանց: Երգը կներառվի Beyonce Platinum Edition թողարկման մեջ, որը միայն երկու նոր ստեղծագործություններ և հների թարմացված տարբերակներ է ներառում: Երկու CD-ներից և երկու DVD-ներից բաղկացած հավաքածուն վաճառքի կհանվի հաջորդ շաբաթվանից:
Բեյոնսեն հոլովակում հանդես է գալիս ավելի պակաս գլամուրային կերպարում, քան իր մյուս տեսահոլովակներում: Նա պարում է և զվարճանում առանց վառ դիմահարդարման, բարձրակրունկ կոշիկների և ադամանդների:









































