Ոտքից գլուխ դաջվածքներով պատված կոմպոզիտոր և պրոֆեսոր Վլադիմիր Ֆրանցը երրորդ տեղն է զբաղեցնում Չեխիայի նախագահական ընտրապայքարում` հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը:
53-ամյա Վլադիմիր Ֆրանցը հայտարարել է, որ իրեն հաջողվել է հավաքել ավելի քան 90 հազար ստորագրություն, ինչը թույլ է տվել իրեն դառնալ նախագահի թեկնածու: Նա մյուս թեկնածուներից տարբերվում է նրանով, որ նրա մարմնի 90%-ը ամբողջովին պատված է դաջվածքներով:
Նման արտաքին տեսքի համար Ֆրանցին անվանում են «Ավատար»: Նա չունի քաղաքական փորձ և խոստովանում է, որ քիչ բան է հասկանում տնտեսական հարցերից: Նա իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոստանում է օրինականացնել մարիխուանան:
Չեխերի մեծ մասը` հատկապես մայրաքաղաքի բնակիչները, պատրաստ են իրենց ձայնը տալ նրան:
Ֆրանցն իր դաջվածքները համարում է բոդի-արթ:
Նշենք, որ Չեխիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայանալու է հունվարի 11-ին և 12-ին: