Ճապոնական Panasonic ընկերությունը CES ցուցահանդեսին ներկայացրել է արտասովոր սարք՝ 20 դյույմանոց դիսփլեյով պլանշետ: Այն աշխատում է Windows 8 օպերացիոն համակարգով և ունի հատուկ օպտիկական ստիլուս: Ընկերությունում նշում են, որ սարքը նախատեսված է լուսանկարիչների, դիզայներների և ճարտարապետների համար:
Ինչպես նշում է The Verge պորտալը, դեռևս անվանում չունեցող պլանշետը կշռում է շուրջ 2.4 կգ, ունի 10.8 մմ հաստություն: Սարքի տեխնիկական այլ առանձնահատկությունների մասին չի հաղորդվում: Հայտնի չէ նաև` այն զանգվածային արտադրություն դուրս կբերվի՞, թե՞ ոչ:
The Verge-ի լրագրողը նկատել է, որ այդ սարքի հետևի պանելը շատ է տաքանում: Նրա կարծիքով՝ մշակողները պետք է լուծեն այդ հարցը:
Նոր պլանշետը շուկայի գերհագեցվածության հետևանք է: Մշակողները ջանում են ստեղծել էժան արտադրանք՝ ըստ մասնագիտական կատեգորիաների:









































