Չինացին մտքենաների զուգահեռ կայանման համաշխարհային ռեկորդ է սահմանել: Նա կարողացել է 3 դռնանի Mini Hatch մեքենան կայանել երկու մեքենաների միջև եղած ոչ մեծ տարածությունում. մինչև հարևան ավտոմեքենաները յուրաքանչյուր կողմից մնացել էր 4-ական սանտիմետր:
Ինչպես հայտնում է Telegraph-ը, Խան Յուն դա կարողացել է անել China Drift առաջնության շրջանակում:
Չինացին հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենահմուտ մեքենա կայանող: Նա ռեկորդը սահմանել է նոյեմբերի 14-ին՝ Չունցինում:









































