Բրիտանացի ռեժիսոր Ռիդլի Սքոթը ծրագրում է «Պրոմեթևս» սիքվելում, որն էկրան կբարձրանա 2016թ. մարտին, «Օտարականի ավելի թարմ ձևը» ցույց տալ: Ռեժիսորը մտադիր չէ վերադառնալ Օտարականի սովորական կերպարին՝ հայտնում է Collider պարբերականը:
««Պրոմեթևս-2»-ում մենք կհեռանանք աստվածների, վիշապների կերպարներից և նման անհեթեթություններից: Եթե ես մի վիշապ էլ տեսնեմ՝ ինքնասպան կլինեմ: Կանգնեցրեք վիշապներին: Սիքվելի երրորդ գործողության մեջ ես պատրաստվում եմ քսենոֆորմի ավելի թարմ ձև ցույց տալ»,- ասել է Սքոթը:
«Պրոմեթևս-2» ֆիլմի սյուժեի մանրամասները դեռ չեն բացահայտվում: Սքոթը միայն ակնարկել է, որ հանդիսատեսը կտեսնի Էլիզաբեթ Շոուի (դերասանուհի Նումի Ռապաս) և Դևիդի (Մայքլ Ֆասբենդեր) զբոսանքի մանրամասները, նաև կիմանա, թե «ինչպես անդրոիդին կհաջողվի գլուխը տեղը վերադարձնել»:
Թե երբ է ռեժիսորը պատրաստվում սկսել սիքվելի նկարահանումները՝ առայժմ հայտնի չէ: ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել, որ Սքոթը կարող է աշխատանքը սկսել 2015-ի վերջին:
«Պրոմեթևս» ֆիլմն էկրան է բարձրացել 2012թ.: Ֆիլմը համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 400 մլն դոլար:









































