Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն, որը վերջերս ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, իրեն համարում է «աշխարհի քաղաքացի» և դեմ չէ ընդունել նաև Բրազիլիայի քաղաքացիություն, եթե երկրի կառավարությունը նման առաջարկ անի:
«Ես աշխարհի քաղաքացի եմ և եթե Բրազիլիան երբևէ ցանկանա ինձ անձնագիր տրամադրել, ապա, բնականաբար, ես կհամաձայնվեմ»,-մեջբերում է La Libre Belgique թերթը դերասանի խոսքերը:
Հիշեցնենք, որ անցած կիրակի Մորդովիայի իշխանությունները Դեպարդիեին առաջարկել էին դառնալ հանրապետության մշակույթի նախարար և բնակարան էին նվիրել նրան նորակառույց շենքում: Դերասանը շնորհակալություն է հայտնել առաջարկի համար, սակայն պատասխանել է, որ նման որոշում կարող է կայացնել տեղի մշակույթին ծանոթանալուց հետո:











































