Հարավային Սուդանում կրկին կրակել են ռուսական ուղղաթիռի վրա: Utair ավիաընկերությանը պատկանող «Մի-26»-ի անձնակազմը խցիկի ձախ կողմում հայտնաբերել է կրակոցի հետք: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ավիափոխադրողի մամլո ծառայության ներկայացուցիչը, որը Սուդանում աշխատում է ՄԱԿ-ի պայմանագրով:
«Ամեն ինչ լավ է, բոլորը ողջ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ենթադրվում է, որ վնասվել են ուղղաթիռի օդորակիչ համակարգը, ռադիոկողմնացույցն ու այլ սարքավորում: Անձնակազմի անդամները չեն տուժել:
Հիշեցնենք. անցած տարվա դեկտեմբերին Հարավային Սուդանում գնդակոծվել էր ՄԱԿ-ի տարբերանշանով ռուսական «Մի-8» ուղղաթիռը, ինչի հետևանքով մահացել էին անձնակազմի 4 ռուս անդամները:







































