Ուկրաինայի Գերագույն ռադայի խորհրդարանական բոլոր 5 կուսակցությունների ներկայացուցիչները նախաստորագրել են կոալիցիոն համաձայնագիր: Այս մասին հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:
«Մենք նախաստորագրել ենք կոալիցիոն համաձայնագիր: Այստեղ կան 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչների ստորագրությունները, որոնք աշխատել են կոալիցիոն համաձայնագրի տեքստի վրա»,- ասել է «Ինքնօգնություն» կուսակցությունից պատգամավոր Օքսանա Սիրոյեդը:
Փաստաթղթի նախագծի առաջարկով հանդես է եկել «Պյոտր Պորոշենկոյի կուսակցությունը»:
Ինչպես սպասվում է, փաստաթղթի տեքստի վերջնական շնորհանդեսը տեղի կունենա Կիևում՝ նոյեմբերի 21-ին: Դրան կմասնակցեն բոլոր 5 քաղաքական ուժերի ներկայացուցիչները:









































