Վրաստանի արդարադատության նախկին նախարարի փաստաբան Գոչա Սվանիձեն չի կարող հաստատել կամ հերքել՝ Զուրաբ Ադեիշվիլին ստացե՞լ է քաղաքական ապաստան Բելգիայում, թե՞ ոչ:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսին Սվանիձեն հայտնել է, որ ինքը անմիջական կապ չունի իր պաշտպանյալի հետ, ունի միայն նրա ծնողների հետ խոսելու հնարավորություն: Այս մասին հայտնում է Trend-ը:
Նրանց հղում անելով՝ փաստաբանը հաղորդել է, որ Ադեիշվիլին իրեն մեղավոր չի համարում առաջադրված մեղադրանքներում, սակայն պատրաստ է համագործակցել քննության հետ:
Գործը գտնվում է նախաքննության փուլում: Դատավարությունը նշանակված է փետրվարի 28-ին:









































