«Ոսկե գնդակ»-ի քառակի մրցանակակիր Լիոնել Մեսսին իսպանացի լրագրողներին հայտնել է, որ բոլոր պարգևներից առավել գնահատում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
«Բարսելոնա»-ի հարձակվողը, ով 2012 թվականին 91 գոլի հեղինակ է դարձել, հայտնել է, որ պատրաստ է փոխել բոլոր «Ոսկե գնդակ»-ները 1 անգամ աշխարհի չեմպիոնի տիտղոսին արժանանալու հետ:
«Անկեղծ ասած` աշխարհի չեմպիոն դառնալու շատ մեծ ցանկություն ունեմ: Ոչ մի բան չի կարող փոխարինել Մունդիալում ուժեղագույնը դառնալու զգացմանը: Միշտ ասել եմ, որ երազում եմ հաջողություններ գրանցել «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հետ: Այն փաստը, որ աշխարհի 2014 թվականի առաջնությունն անցնելու է հայրենիքիս հարևանությամբ, լավատեսություն է ներշնչում ինձ»,- նշել է Մեսսին:






































