Մեծ Բրիտանիայի 32-ամյա բնակչուհի Անժելա Քոթթոնը ծննդաբերության ժամանակ հազիվ է փրկվել կոմայից, երբ երեխայի եղունգը հայտնվել է նրա թոքերում: Երիտասարդ մայրիկը 4 լիտր արյուն է կորցրել և գտնվել է մահվան շեմին։ Այս մասին գրում է Lifnnews-ը:
«Երբ ես պառկած էի հիվանդանոցում, ինձ թվում էր, թե ես մահանում եմ: Բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ, թե ինչ է ինձ հետ կատարվում»,- խոստովանել է Քոթթոնը:
Վիրահատական միջամտությունից մի քանի ժամ անց կինն արդեն կոմայի մեջ էր: «Մենք ամեն կերպ աշխատում էինք փրկել Անժելային: Նա 4 լիտր արյուն էր կորցրել: 12 ժամ տևած պաթոլոգիկ վիճակից հետո նա, բարեբախտաբար, ուշքի եկավ և տեսավ իր նորածին փոքրիկներին՝ Էմիլիին և Ավուին»,– պատմել է բժիշկը:






































