Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, որը մեղադրվում է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ, չի ներկայացել դատական գործի լսմանը,- հաղորդում է BBC-ն:
2012 թ. նոյեմբերին Դեպարդյեն ճանապարհա-տրանսպորտային պատահարի է ենթարկվում Փարիզում սքութեր քշելիս: Ոստիկանությունը ձերբակալում է նրան. դերասանի արյան մեջ պարունակվող ալկոհոլը երեք անգամ գերազանցել է թույլատրելի նորման:
Դերասանն արդեն մեղավոր է ճանաչել իրեն: Նրան սպառնում է մի քանի հազար դոլարի տուգանք կամ մինչև երկու տարի ազատազրկում:
Նշենք, որ երկուշաբթի Ժերար Դեպարդյեն ներկա է գտնվել Ցյուրիխում կայացած «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը, ուր ժամանել է Ռուսաստանից, որտեղ նրան հանձնել են ռուսական անձնագիր:







































