Բջջային սարքերում գովազդից ստացվող եկամուտը 2012թ. վերջին 2 ամսում կազմել է բոլոր եկամուտների 20.3 տոկոսը, որոնք Facebook սոցցանցը վաստակել է գովազդի օգնությամբ: Նման թվեր է ներկայացնում Kenshoo Social մարկետինգային պլատֆորմի հետազոտությունը:
Ընկերությունում նշում են, որ Facebook-ում բջջային գովազդի արժեքը 70 տոկոսով ավելի է, քան սոցցանցի հիմնական տարբերակում:
Հայտարարության 1 քլիքի համար, որը ցույց է տրվում Facebook-ի բրաուզերում, գովազդատուն վճարում է 81 ցենտ, իսկ բջջային վարկածի գովազդի քլիքի համար՝ 1.38 դոլար:
Համաձայն հրապարակված տվյալների՝ Android բազայի սմարթֆոններում գովազդը ավելի շատ եկամուտ է բերում, քան iPhone-ի գովազդը:
Այլ է պլանշետների իրավիճակը՝ iPad-ի մասնաբաժինը «պլանշետային» եկամուտներում հասնում է 97 տոկոսի, այն դեպքում, երբ Android-ին բաժին է ընկնում 3 տոկոս:
Kenshoo Social-ը հետազոտություններ է իրականացրել 2012թ. նոյեմբերի կեսին ու դեկտեմբերին:
Հոկտեմբերին Facebook-ը անձամբ հրապարակել էր հաշվետվություն, որում ասվում է, որ 2012թ. երրորոդ եռամսյակում բջջային սարքերում գովազդի միջոցով հայտարարություններից ստացված եկամուտները կազմել են ամբողջ շահույթի 14 տոկոսը:









































